Онлайн

Մեկդարյա օտարությունից հետո «Գրիգոր Զոհրապ» գորգը Հայաստանում է

2017-12-28 14:10 , Культура, Шоу бизнес, 724

Մեկդարյա օտարությունից հետո «Գրիգոր Զոհրապ» գորգը Հայաստանում է

Հայկական գորգի ազգային կենտրոնի հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստան է տեղափոխվել «Գրիգոր Զոհրապ» պատմական նշանակություն ունեցող գորգը:

Հայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրապի պատկերով ստեղծված գորգը, որը փորձագետների կարծիքով գործվել է մինչև 1909 թ. Սեբաստիայում (Օսմանյան կայսրություն, Սեբաստիայի նահանգ) Բեդուկյան ընտանիքի կողմից, Հայոց ցեղասպանության տարիներին կորսվել է, այնուհետև գտնվել է արևելյան գորգերի կոլեկցիոներ Ջեք Քադրիի հավաքածուում: 2017 թ. գարնանը գորգը հայտնվեց Ավստրալիայի աճուրդներում՝ “Mossgreen” ընկերության կողմից: «Գորգը առանձնակի հետաքրքրություն էր առաջացրել աճուրդում, ինչը փաստում էր այն գնել ցանկացողների քանակը և աշխարհագրությունը»,-հայտնում են Հայկական գորգի ազգային կենտրոնից՝ նշելով, որ կենտրոնի հիմնադիր Վիկտոր Մնացականյանին, այդուհանդերձ, հաջողվեց գնել գորգը և նվիրաբերել Հայկական գորգի թանգարանին:

Դիմանկարային գորգի եզակի նմուշ հանդիսացող «Գրիգոր Զոհրապ»-ն ամփոփում է հայ ժողովրդի պատմության մի ողջ ժամանակաշրջան՝ անվերջ պայքարով, մեծ կորուստներով, վերապրելու կարողությամբ:

Գորգը Հայկական գորգի ազգային կենտրոնի առաջին և շատ սպասված ցուցանմուշն է, որի հանդիսավոր բացումը կայացել է նախօրեին:

Պատկերագորգն ընդգրկվելու է Հայկական գորգի թանգարանի մշտական ցուցադրությունում:

Рекомендуем посмотреть