ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով ձևավորված «Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Երևանի քաղաքապետարան՝ շրջափակելով շենքի մուտքերը։
Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հավաքվածներին հորդորել է շենք չմտնել։
«Մենք հայտարարել ենք, որ բոլոր պետական հիմնարկները, ըստ մեր ցանկության, ըստ մեր ուզածի շրջափակելու ենք, թույլ չենք տալու աշխատել, որովհետև իրենք այլևս պետք է գերությունից ազատվեն։
Մեր խնդիրը շենք մտնելը չէ, շենքն արգելափակելն է։ Նիկոլը քաղաքապետարանը սարքել է ՔՊ-ի դուքյանը, մարդկանց իրենց հայացքների համար գործից ազատում են, ճնշումներ ենբանեցնում։ Դրա համար թող տեսնեն՝ ճնշումը որն է»,-ասել է Սաղաթելյանը։