ԱՄՆ պետքարտուղարությունը հորդորում է ՀՀ իշխանություններին զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին՝ զերծ մնալ բռնությունից - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ պետքարտուղարությունը հորդորում է ՀՀ իշխանություններին զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին՝ զերծ մնալ բռնությունից

2022-05-11 17:41 , Политика, 1188

ԱՄՆ պետքարտուղարությունը հորդորում է ՀՀ իշխանություններին զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին՝ զերծ մնալ բռնությունից

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, կայացած ճեպազրույցի ժամանակ ՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունեն Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերյալ, կոչ է արել ՀՀ իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ։

«Մենք հավատում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք ազատ կամարտահայտման և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ ձևով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին՝ զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,-ընդգծել է ամերիկացի պաշտոնյան։

Նա, միաժամանակ, հայտնել է նաև, որ նախորդ շաբաթ Միացյալ Նահանգները ու Հայաստանը ռազմավարական երկխոսության շրջանակներում հաստատել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման հանձնառությունն ու Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ու նրանց աջակիցները ապրիլի 25-ից «Դիմադրության» շարժում են սկսել։ Ընդդիմությունը պնդում է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ գործող իշխանությունների դիրքորոշումը կործանարար է։

Лента

Рекомендуем посмотреть