Թուրքիան և Ղազախստանը ANKA անօդաչու սարքերի համատեղ արտադրություն կսկսեն - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան և Ղազախստանը ANKA անօդաչու սարքերի համատեղ արտադրություն կսկսեն

2022-05-11 16:19 , Мир, 954

Թուրքիան և Ղազախստանը ANKA անօդաչու սարքերի համատեղ արտադրություն կսկսեն

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերությունը՝ TUSAS-ը, և Kazakistan Engineering-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել, համաձայն որի՝ նախատեսում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրություն սկսել։

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք-ղազախական համագործակցությամբ Ղազախստանում կարտադրվեն թուրքական ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այս, երկու երկրների միջև նախորդ տարի կնքված պայմանագրի համաձայն, Ղազախստանին մատակարարվում էին։

Նշվում է, որ ըստ նոր պայմանագրի՝ անօդաչու թռչող սարքի սպասարկումն ու վերանորոգումը նույնպես կիրականացվի Ղազախստանում:

Գործակալությունը նկատում է, որ վերոնշյալ պայմանագրի կնքմամբ՝ Ղազախստանը կդառնա առաջին օտարերկրյա պետությունը, որտեղ կհիմնադրվի ANKA-ի արտադրությունը։

Лента

Рекомендуем посмотреть