ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի ապրիլի 25-ից մեկնարկած «Դիմադրություն» շարժման համակիրներն այսօր՝ 12։00-ից, Երևանում տարբեր ուղղություններով ավտոերթեր են սկսել, զուգահեռ իրականացվում են անհնազանդության ակցիաներ, իսկ 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հավաք է նախատեսված։
«Կարևոր հանգամանք կա, որ բոլորը պետք է գիտակցեն․ այն, որ Նիկոլը Հայաստանում այլևս իշխանություն չունի։ Երկրի ղեկավարի պաշտոնում նա ոչ ոքի չի ներկայացնում։ Սա արդեն կայացած իրողություն է, որը պետք է փաստվի նաև դե յուրե։ Ծառայելով Նիկոլին՝ մարդիկ չեն ծառայում հայկական պետականությանը։ Նրանք չեն ծառայում հայ ժողովրդին։ Ուստի կոչ եմ անում բոլորին դուրս գալ փողոց և լինել ժողովրդի կողքին։ Գործ ունենք անելու, երկիր պետք է վերականգնենք»,-երեկ հրավիրված հավաքին ասել էր Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Սա հայ ժողովրդի անվտանգության հարցն է և Նիկոլ-Ալիև ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է»,-հայտարարել էր Սաղաթելյանը։