Վաղվանից հանրային վայրերում QR կոդ չի պահանջվի - RadioVan.fm

Онлайн

Վաղվանից հանրային վայրերում QR կոդ չի պահանջվի

2022-05-11 14:22 , Политика, 866

Վաղվանից հանրային վայրերում QR կոդ չի պահանջվի

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ, հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը՝ գործող սահմանափակումները մեղմացվել են:

Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը, որը, հիշեցնենք, գործում էր այս տարվա հունվարի 22-ից։

Лента

Рекомендуем посмотреть