«Եթե «թուրք»-ը օգտագործում ենք որպես հայհոյանք, դա կարող է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում»․ ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

«Եթե «թուրք»-ը օգտագործում ենք որպես հայհոյանք, դա կարող է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում»․ ՀՀ ՄԻՊ

2022-05-10 13:30 , Право, 1517

«Եթե «թուրք»-ը օգտագործում ենք որպես հայհոյանք, դա կարող է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում»․ ՀՀ ՄԻՊ

«Երբ մենք ադրբեջանցի պաշտոնատար անձանց քննադատում ենք և ասում ենք, որ նրանք հայատյաց, էթնիկ ատելության քաղաքականություն են տանում, մենք ինքներս չպետք է այդ օրինակը կրկնենք։ Թուրքի հանդեպ պատմական տարբեր զգացողություններ կարող ենք ունենալ որպես էթնոս, որպես ազգ, պետություն, հասարակություն, բայց նաև ժողովրդավարության պահանջն է, որ մենք էթնիկ ատելությունը որևէ ձևով չդարձնենք մեզ համար սնող, մեզ առաջ տանող ուժ»,-այդ մասին Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը՝ արձագանքնելով հարցին, թե ինչպես է վերաբերվում, երբ հանրահավաքների ժամանակ քաղաքական ընդդիմախոսներին «դավաճան» կամ «թուրք» են անվանում։

«Ցավալի է, որ այդ խոսույթը, ամպլիտուդան գնալով բարձրանում է։ Այդ արտահայտությունները, որոնք 2-3 կամ 4 տարի առաջ կարող էին շոկ առաջացնել, դառնում են նորմալ։ Դա է ամենավտանգավորը»,-նշել է ՄԻՊ-ը։

Իսկ վարողի այն հարցին, թե, եթե «թուրք»-ը օգտագործում ենք որպես հայհոյանք, դա կարո՞ղ է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում՝ Քրիստիննե Գրիգորյանն ասել է․

«Միանշանակ։ ՄԱԿ-ի միջազգային դատարանում հիմա ընթացիկ գործ ունենք, որտեղ էթնիկ ատելության, խտրականության հիմքով մեղադրանք ենք ներկայացրել Ադրբեջանին։ Ի՞նչ եք կարծում, իրենց կողմից սրանք որպես օրինակներ, այս արտահայտությունները չե՞ն օգտագործվի»:

Ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների և կարևորագույն այլ թեմաների շուրջ Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть