Այսօր կեսօրին Երևանի չորս ծայրամասերից դեպի Ֆրանսիայի հրապարակ կմեկնարկեն երթեր։
Ֆեյսբուքյան իր էջում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վաղը՝ ժամը 12:00-ին, հավաքվում ենք Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ (Աջափնյակ վարչական շրջան, 15-րդ թաղամաս), որտեղից էլ սկսելու ենք իրականացնել մեր անհնազանդության երթը: Սպասելու եմ բոլորիդ:
Մեր երթուղին.
Գ. Չաուշի արձան- Բաշինջաղյան- Աբելյան- Շինարարներ- Արզումանյան- Հալաբյան- Կիեւյան-Բաղրամյան-Ֆրանս հրապարակ»։
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայիսի 10-ին ժամը 11։30 Երևանի Սասունցի Դավիթի արձանի մոտից տեղի կունենա երթ- բողոքի ակցիա։ Միացեք և տեր կանգնեք ձեր հայրենիքին։ Կապիտուլյանտները պետք է հեռանան»։
Չորրորդ ակցիայի մասնակիցներն իրենց երթը կսկսեն Գայի պողոտայում գտնվող Մեգա Մոլի տարածքից՝ 11:30-ին։