Ադրբեջանի պաշտպանության նախարարության (ՊՆ) տարածած հայտարարությունը, թե, իբր, մայիսի 9-ի երեկոյան ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատախանում։
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։