«Ապրենք հանուն նոր հաղթանակների», «Խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է»․ Քոչարյանը և Սարգսյանը ուղերձներ են հղել - RadioVan.fm

Онлайн

«Ապրենք հանուն նոր հաղթանակների», «Խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է»․ Քոչարյանը և Սարգսյանը ուղերձներ են հղել

2022-05-09 18:21 , Политика, 926

«Ապրենք հանուն նոր հաղթանակների», «Խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է»․ Քոչարյանը և Սարգսյանը ուղերձներ են հղել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։

Ուղերձում ասված է․

«Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը:

Ոգով արի և ազատատենչ զավակների համար խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է, նահատակված հերոսների անմահ հիշատակը սերնդեսերունդ պատվելը, հայրենի հողի և ազգային արժեքների պաշտպանությունը, սեփական հողի վրա ազատ, անկախ ապրելու իրավունքի համար աննահանջ պայքարելը:

Արժանապատիվ խաղաղություն կարող է լինել միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում:

Հաղթանակից հետո խաղաղության բերկրանքը միայն այդ ժամանակ կարող ենք ազգովի վայելել:

Փա՛ռք հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիներին:

Հաջողությո՛ւն հանուն հաղթանակի և խաղաղության աննահանջ պայքարի ելած հայրենանվեր մեր զավակներին»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փառաբանենք պատմական հաղթանակները, ապրենք հանուն նոր հաղթանակների

Շնորհավոր Մայիսի 9»։

Лента

Рекомендуем посмотреть