Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան օր էջում գրել է․
«Հայոց բերդաքաղաք Շուշին ազատագրվել է 30 տարի առաջ` 1992թ. մայիսի 8-ին:
Շուշին ներկայում ադրբեջանական օկուպացիայի ներքո է, որը տեղի է ունեցել պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներով` որպես հայատյացության և էթնիկ ու կրոնական թշնամանքի տարիների համակարգված ադրբեջանական պետական քաղաքականության բնական հետևանք»: