Փաշինյանի նախագահությամբ կստեղծվի տնտեսական քաղաքականության խորհուրդ - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի նախագահությամբ կստեղծվի տնտեսական քաղաքականության խորհուրդ

2022-05-06 18:07 , Политика, 876

Փաշինյանի նախագահությամբ կստեղծվի տնտեսական քաղաքականության խորհուրդ

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանում տնտեսական քաղաքականության խորհուրդ կստեղծվի։

e-gov.am հարթակում հրապարակված որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ստեղծել տնտեսական քաղաքականության խորհուրդ:

2. Հաստատել տնտեսական քաղաքականության խորհրդի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել տնտեսական քաղաքականության խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ 2-շաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը»։

Համաձայն որոշման՝ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, տեղակալը՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը:

Лента

Рекомендуем посмотреть