Ուսումնասիրվում է Երևանի դպրոցներից մեկում ուսուցչուհու կողմից աշակերտին գրքով հարվածելու միջադեպը․ ԿԳՄՍՆ - RadioVan.fm

Онлайн

Ուսումնասիրվում է Երևանի դպրոցներից մեկում ուսուցչուհու կողմից աշակերտին գրքով հարվածելու միջադեպը․ ԿԳՄՍՆ

2022-05-05 20:22 , Образование, 1796

Ուսումնասիրվում է Երևանի դպրոցներից մեկում ուսուցչուհու կողմից աշակերտին գրքով հարվածելու միջադեպը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) պարզաբանում է տարածել համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ՝ խստորեն դատապարտելով հակամանկավարժական դրսևորումները։

«Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին, ինչն անընդունելի է և հարիր չէ մանկավարժական գործունեությանը:

Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ):

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ գտնվում են վերոնշյալ դպրոցում՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը»,-ասված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть