Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ զինված ուժերի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն արձագանել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ բանավիճելու հրավերին։
«Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելուՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ,որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, և հիմա այլևս սպառված է բանավեճի ֆորմատը։
«Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել և պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է»,-գրել է Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում։