«Մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք՝ թողեք Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ», «Ա՜խ, չե՞ք ուզում լսել, բա էդ ասեք». հրաժարականի պահանջին՝ Ռուստամյան-Փաշինյան երկխոսությունը - RadioVan.fm

Онлайн

«Մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք՝ թողեք Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ», «Ա՜խ, չե՞ք ուզում լսել, բա էդ ասեք». հրաժարականի պահանջին՝ Ռուստամյան-Փաշինյան երկխոսությունը

2022-05-04 21:48 , Политика, 1147

«Մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք՝ թողեք Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ», «Ա՜խ, չե՞ք ուզում լսել, բա էդ ասեք». հրաժարականի պահանջին՝ Ռուստամյան-Փաշինյան երկխոսությունը

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընթերցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը՝ նշելով, որ հրապարակում հավաքված քաղաքացիների կողմից են գործուղվել այն ներկայացնելու և այդ նպատակով են խորհրդարանում։

«Տապալել է բանակցային գործընթացըՓաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը: Խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը: Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ. պադավատապետության դեմ խոսացող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնեցնելը և հետիոտններին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը և իր դեռ չծնված երեխային: Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»,-ներկայացրել է Ռուստամյանը՝ հարցնելով՝ պատասխան կա՞ այդ պահանջին:

Փաշինյանը որոշել է կետ առ կետ անդրադառնալ պահանջին ու սկսել է բանակցային գործընթացը տապալելու մեղադրանքից։ Ասել է՝ ոչ թե ինքը, այլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է տապալել։

«Ինքը դրա մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջներն անիրատեսական և անընդունելի են մեզ համար։ Եւ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին, ասելով՝ «այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»,-նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ նա խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել։

«Ես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել եմ՝ Հայաստանի սիրելի քաղաքացիներ, պատգամավորներ, հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, դրա համար կա պայման, պետք է համաձայնվել, որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂ ինքնավար մարզի նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն Ադրբեջանի կազմում։ Եթե վերադառնանք ու միացնենք այս տրամաբանությունը ՍերժՍարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, կստացվի հետևյալը՝ ըստ էության պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էրընդունել Ադրբեջանի անիրատեսական պահանջները, այսինքն՝ ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։

Խոսում եք նշաձողերի մասին ուզում եմ հիշեցնել ձեզ, պարոն Ռուստամյան, այն պահին, նաև դուք այդ ժամանակ եղել եք կառավարությանմաս, ՀՀ-ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, ահա այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»,-ասել է Փաշինյանը՝ մինչ Ռուստամյանի արձագանքը նշելով, թե հետո շատ կարևոր բացահայտում է անելու։

«Այս ժամանակային անհավասարությունը, բնականաբար, հնարավորություն չի տալիս, որ ձեզ ավելի մանրամասն ներկայացնենք, որ դուք չեքտիրապետում Ղարաբաղի հարցի կարգավորմանը. ի սկզբանե այդպես է եղել, հիմա էլ դուք դա շարունակում եք անել։ Եթե ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով դուք կարող եք արդարացնել այնձախողումները, որոնք դուք եք բերել այս երկրի գլխին,չարաչար սխալվում եք։

Ես ձեզ հիշեցնեմ, 2018 թվականին մենք բանավեճ ենք ունեցել, որի ժամանակ ձեզ հարցրել եմ՝երբ դառնաք վարչապետ, պարտավորվո՞ւմ եք իրականացնել այն, ինչ Ղարաբաղի ժողովուրդն իր Սահմանադրության 175-րդ հոդվածով նախատեսել է։ Ասել եք՝ այո։ Դրա մասին խոսեք։ Ինչո՞ւ չեք առաջնորդվել Ղարաբաղի ժողովրդի կամքի իրականացման պատասխանատվությամբ։ Հիմա ի՞նչ կապ ունի, ով ինչ է արել ժամանակին։ Դուք եք եկել վարչապետ և պարտավոր էիք այդ կամքն իրականացնել։ Այդ կամքի իրականացման խոստումը դուք եք տվել։ Հիմա հարց եմ ձեզ տալիս՝ դրանից հետո դուք ինքներդ եք հայտարարել, որ անգամ չեք տեսնում տեսականհնարավորություն Արցախն Ադրբեջանի կազմից հանելու։ Եթե դուք այդ տեսակետի վրա եք, մնում եք վարչապետ ո՞ր ինչ անեք, որ թողեք Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ։ Սրան պատասխանեք»,-արձագանքել է Ռուստամյանը:

Փաշինյանը ասել է.

«Ուշադրություն դարձրեք, որ ձեզ ժամանակային սահմանափակում չդրվեց, ձեր ասելիքն ամբողջությամբ ասեցիք…Ա՜խ, չե՞ք ուզում լսել։ Բա դա էինք սպասում։Ախ, չեք ուզում լսել։ Բա էդ ասեք, բա էդ ասեք։ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»։

Ընդդիմադիր պատգամավորներն այդ պահին լքել են ԱԺ նիստերի դահլիճը, իսկ ՔՊ-ականները ծափահարել են։

«Հենց ասացի, որ բացահայտում էհնչելու, թողեցին փախան»,-նշել է Փաշինյանը, որից հետո ԱԺ-ում հայտարարվել է ընդմիջում, որից հետո Փաշինյանը ասել է, որ պատշաճ չի համարում հետևից հարցին պատասխանել, հույս ունի ընդդիմադիրներն այդ հարցով կվերադառնան։

Лента

Рекомендуем посмотреть