Քոչարյանը կոչ է անում հավաքագրել հավաքներից բերման ենթարկվածների տվյալները՝ «բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու նպատակով» - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանը կոչ է անում հավաքագրել հավաքներից բերման ենթարկվածների տվյալները՝ «բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու նպատակով»

2022-05-04 15:48 , Политика, 1141

Քոչարյանը կոչ է անում հավաքագրել հավաքներից բերման ենթարկվածների տվյալները՝ «բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու նպատակով»

Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում հավաքագրել հասարակական կարգը խախտած քաղաքացիների տվյալները։

«Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։

Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում»,-գրել է իշխանական պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Лента

Рекомендуем посмотреть