ՀՀ ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) հայտնում է, որ վերջին շրջանում առաջացած տեխնիկական խնդիրը, ինչի պատճառով վարորդներին հատկացվում էին ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր, արդեն կարգավորված է։
«Հիմնական վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր (պլաստիկ քարտ) հատկացնելու գործընթացը վերականգնված է»,-ասված է հաղորդագրությունում։