Այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը՝ Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ:
Պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ, անդրադառնալով Հայաստան-Կանզաս ռազմական համագործակցությանը, կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ իրականացվում են արդյունավետ միջոցառումներ խաղաղապահության, ռազմակրթական, ռազմաբժշկական և այլ ոլորտներում:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԱՄՆ կառավարության և, մասնավորապես, Կանզասի Ազգային գվարդիայի շարունակական աջակցությունը ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվողմի շարք հարցեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել էռազմաքաղաքական և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, կարծիքներ են փոխանակվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում խաղաղության և կայունության ամրապնդման վերաբերյալ: