«Հայաստանի, Արցախի, հայոց պետականության հարցն այսօր լուծվելու է այս հրապարակում»․ ընդդիմությունը 18։00-ին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանի, Արցախի, հայոց պետականության հարցն այսօր լուծվելու է այս հրապարակում»․ ընդդիմությունը 18։00-ին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ

2022-05-02 16:32 , Политика, 843

«Հայաստանի, Արցախի, հայոց պետականության հարցն այսօր լուծվելու է այս հրապարակում»․ ընդդիմությունը 18։00-ին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ ու երթեր անցկացրած խորհրդարանական ընդդիմության «Դիմադրության» շարժումը, որի անդամները երեկ գիշեր վրաններ են տեղադրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում, իսկ այսօր առավոտյան 8։30-ից մինչև 14։00-ն խաղաղ անհնազանդության գործողություններով փողոցներ փակել, 18։00-ին հրավիրում են հանրահավաքի։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր մայիսյան հաթանակները տոնենք առանց դավաճանների»,-Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն մարմին ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ասելով, թե «երեկվանից իշխանությունը փողոցում է. Նիկոլը չկա արդեն»։

Սաղաթելյանը շեշտեց, թե Հայաստանի, Արցախի, հայոց պետականության հարցն այսօր լուծվելու է Ֆրանսիայի հրապարակում։

Лента

Рекомендуем посмотреть