Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ. Ալիև - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ. Ալիև

2022-05-02 18:00 , Политика, 1374

Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ. Ալիև

Ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆեյի հետ հանդիպմանը։

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ ձևաչափով հանդիպմանը Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, արտաքին գործերի նախարարներին էլ հանձնարարվել է մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշիում մեկնարկած «Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար»-ում, հայտարարել է, թե Ադրբեջանը պաշտոնապես կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Երևանը խաղաղության պայմանագիր չստորագրի Բաքվի հետ։

Ապրիլի 25-ին Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ։

Սակայն, մինչ այս պահը, հանձնաժողովի քայլերի մասին այլ նորություն չկա։

Лента

Рекомендуем посмотреть