«Յուրաքանչյուրս պիտի պարբերաբար թարմացնի ու լավացնի իր պաշտպանական գիտելիքներն ու հմտությունները»․ Քերոբյանը մասնակցել է ՈՄԱ-ի հավաքին - RadioVan.fm

Онлайн

«Յուրաքանչյուրս պիտի պարբերաբար թարմացնի ու լավացնի իր պաշտպանական գիտելիքներն ու հմտությունները»․ Քերոբյանը մասնակցել է ՈՄԱ-ի հավաքին

2022-05-02 17:43 , Политика, 845

«Յուրաքանչյուրս պիտի պարբերաբար թարմացնի ու լավացնի իր պաշտպանական գիտելիքներն ու հմտությունները»․ Քերոբյանը մասնակցել է ՈՄԱ-ի հավաքին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնում է, որ երեկ՝ մայիսի 1-ին, մասնակցել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության (ՈՄԱ ՀԿ) ուսումնամարզական հավաքին։

«Կատարել ենք կրակային վարժություն, արշավ, ժայռից իջնել, գետանցում ։

Կարծում եմ, որ յուրաքանչյուրս պիտի պարբերաբար թարմացնի ու լավացնի իր պաշտպանական գիտելիքներն ու հմտությունները»,-գրել է նախարարը իր ֆեյսբուքյան էջում։

ՈՄԱ ՀԿ-ն էլ, տարածելով Վահան Քերոբյանի գրառումը, ընդգծել է ՝

«Կարևոր չէ՝ սովորական բանվոր ես, թե նախարար, ծրագրավորող, թե բանկիր, դու պետք է կարողանաս պաշտպանել ինքդ քեզ, առաջին օգնություն ցուցաբերել, խմբով աշխատել լեռներում և պաշտպանել քո բնակավայրը։

Ուրախ էինք տեսնել էկոնոմիկայի նախարարին, որը 2020 թվականին կամավորապեսպաշտպանեց Արցախը և այժմ էլ կամավորության սկզբունքովվերապատրաստվեց ՈՄԱ ուսումնամարզական հավաքին»։

Նշենք՝«Ողջ Մնալու Արվեստ»-ը ստեղծվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարտանովի կողմից և նպատակ ունի ստեղծել ավելի մարտունակ հասարակություն։

Лента

Рекомендуем посмотреть