Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ՀՀ ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:
Արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան նաև հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։