«Մենք միշտ կսգանք, եթե չպայքարենք․ մայիսի 1-ին սկսելու ենք կերտել նոր արշալույս, «հանրապետական», «դաշնակցական», «սերժսարգսյանական», «քոչարյանական» «վանեցյանական» այլևս չի լինելու»․ «Դիմադրություն»-ը երթ է անցկացրել - RadioVan.fm

Онлайн

«Մենք միշտ կսգանք, եթե չպայքարենք․ մայիսի 1-ին սկսելու ենք կերտել նոր արշալույս, «հանրապետական», «դաշնակցական», «սերժսարգսյանական», «քոչարյանական» «վանեցյանական» այլևս չի լինելու»․ «Դիմադրություն»-ը երթ է անցկացրել

2022-04-29 19:15 , Политика, 1399

 «Մենք միշտ կսգանք, եթե չպայքարենք․ մայիսի 1-ին սկսելու ենք կերտել նոր արշալույս, «հանրապետական», «դաշնակցական», «սերժսարգսյանական», «քոչարյանական» «վանեցյանական» այլևս չի լինելու»․ «Դիմադրություն»-ը երթ է անցկացրել

«Զարթնի՛ր, լաո»․ ընդդիմության «Դիմադրության» ու «Հաղթանակի» երթն այսօր մեկնարկել է մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի հարևանությամբ գտնվող Արամ Մանուկյանի արձանի հարակից տարածքից։

Երթի մասնակիցները պարբերաբար վանկարկել են «Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն-պայքար-հաղթանակ»։

Ցույցի կազմակերպիչները հայտարարեցին, թե շարժման շարքերի ստվարացումը ցույց է տալիս, որ շատ մոտ է Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը չսպասարկող իշխանության վերջը:

«Մենք միշտ կսգանք, եթե չպայքարենք» կարգախոսի ներքո մեկնարկած երթն ընթացել է Խանջյան-Սայաթ Նովա փողոցներով՝ ավարտվելով Ֆրանսիայի հրապարակում։

Նշենք՝ «Դիմադրության» շարժման երթին միացել է նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորությամբ մեկնարկած իրազեկման հերթական երթի մասնակիցները։

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կրկին հայտարարել է, որ մայիսի 1-ից սկսվելու է պայքարի վերջանական փուլը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Արցախի պահպանման, ազգային անվտանգության խնդրով փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի 25-ից «Զարթնի՛ր, Լաո» կարգախոսով տարաբնույթ ակցիաներ է կազմակերպում: Դեպի Երևան քայլերթեր են մեկնարկել Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից․ ապրիլի 25-ից՝ Տավուշի մարզի Իջևան համայնքից, ապրիլի 26-ից՝ Արարատի Տիգրանաշեն համայնքից, ապրիլի 28-ից՝ Արագածոտնի Ապարան համայնքի Դրոյի հուշակոթողի մոտից և Արմավիրի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքից։ Բոլորը միանալու են իրար Երևանում, որտեղ, ինչպես հայտարարել է Իշխան Սաղաթելյանը՝ մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ից, սկսվում է իրենց նախաձեռնած պայքարի նոր և վերջնական փուլը։

«Այդ օրը վերջ ենք դնելու պարտության և խայտառակության էջին, սկսելու ենք կերտել նոր արշալույս»,-այսօրվա հավաքի ավարտին հայտարարել է Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ այդ հրապարակում՝ այդ օրվանից սկսած, կուսակցական, «հանրապետական», «դաշնակցական», «սերժսարգսյանական», «քոչարյանական» «վանեցյանական» այլևս չի լինելու, այլ լինելու է հայ ժողովուրդ, քանի որ ընթացողը համաժողովրդական պայքար է, որը միասնաբար դուրս է եկել պայքարի հանուն իր երկրի։

Лента

Рекомендуем посмотреть