«Որակն առաջնահերթ պայման է»․ Առուշ Առուշանյանը հետևել է Գորիսում կատարվող հիմնանորոգումներին - RadioVan.fm

Онлайн

«Որակն առաջնահերթ պայման է»․ Առուշ Առուշանյանը հետևել է Գորիսում կատարվող հիմնանորոգումներին

2022-04-29 13:49 , Политика, 1242

«Որակն առաջնահերթ պայման է»․ Առուշ Առուշանյանը հետևել է Գորիսում կատարվող հիմնանորոգումներին

Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքներ են ընթանում՝ փողոցների, մայթեր, բակերի հիմնանորոգում:

Նշվում է, որ Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանը շրջայց է կատարել տարբեր թաղամասերում, հետևել կատարվող աշխատանքների ընթացքին ու որակին, խոսել շինարարների հետ, ընթացիկ առաջացող հարցերին տվել սպառիչ պատասխաններ: Առուշանյանն ընդգծել է, որ ցանկացած աշխատանքում որակն առաջնահերթ պայման է, և անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպությունն է շինարարություն իրականացնում, համայնքապետարանը հետամուտ էերկարաժամկետ արդյունք ապահովող որակին:

«Շինաշխատանքների արդյունքում ոչ միայն բարեկարգ ու հարմարավետ փողոցներ ենք ունենում, այլ նաև աշխատատեղերի հնարավորություն է ստեղծվում: Այս պահի դրությամբ Գորիսում շուրջ 60 մարդ է ժամանակավոր աշխատանքով ապահովված, իսկ բնակավայրերում՝ 90 մարդ»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Առուշ Առուշանյանը իրավունքի ուժով վերընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար 2021-ի նոյեմբերի 9-ին, երբ դեռ գտնվում էր կալանքի տակ։ Առուշանյանը, որը կալանավորվել էր հուլիսի 16-ին, մեղադրվում էր 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, ինչպես նաեւ երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու համար։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), ՀՀ ՔՕ 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով), ՀՀ ՔՕ 38-154 հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը կազմակերպելը կամ օժանդակելը):

2022-ի մարտի 28-ին, սակայն, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը՝ նրան դատարանի դահլիճից ազատ արձակելով։ Ըստ էության՝ Առուշանյանը ընտրական խախտումների համար դատապարտվեց 6 ամիս 17 օր ազատազրկման, սակայն դատարանը որոշեց՝ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով փորձաշրջան։ Դատարանի որոշմամբ՝ Առուշանյանը 5 տարի չի կարող զբաղեցնել ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում։

Բայց նա դեռ Գորիսի քաղաքապետն է։ Դատարանի ակտը այն մասով, որ նա զրկվում է պաշտոնից, դեռ ուժի մեջ չէ։ «Երբ որոշումը բողոքարկվող ատյաններով կանցնի, ակտը օրինական ուժի մեջ մտնի և չբեկանվի, այդ ժամանակ արդեն քաղաքապետ չի համարվի, բայց, բնականաբար, պաշտպանները բողոք կներկայացնեն։ Նա այս պահին ազատության մեջ է և քաղաքապետ է և կշարունակի մնալ քաղաքապետ»,-պարզաբանել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը։

Лента

Рекомендуем посмотреть