Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի 3-րդ հանդիպումը, որը, ինչպես հայտարարվել էր կրկին Վիեննայում է լինելու, նախանշված է մայիսի 3-ին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Վահան Հունանյանի սոցիալական կայքերում կատարած գրառումից։
https://www.facebook.com/ArmSpoxMFA/posts/39836631...
Հիշեցնենք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների 1-ին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում, 2-րդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում, որտեղ կողմերը վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների։