Ադրբեջանից բռնագաղթված ՀՀ քաղաքացիները կարող են սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակտարածքները. կառավարությունն արձագանքում է նրանց խնդրանքին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանից բռնագաղթված ՀՀ քաղաքացիները կարող են սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակտարածքները. կառավարությունն արձագանքում է նրանց խնդրանքին

2022-04-28 17:16 , Политика, 943

Ադրբեջանից բռնագաղթված ՀՀ քաղաքացիները կարող են սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակտարածքները. կառավարությունն արձագանքում է նրանց խնդրանքին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «1988-1992 թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցրած բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին» որոշում:

Ըստ հիմնավորման՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ ք. Երևան, Մոլդովական փողոց 29/1, ք. Երևան, Շիրակի փողոց 2/32, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց 4-րդ նրբանցք, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել՝ խնդրելով իրենց ընտանիքի կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:

Որոշման ընդունման արդյունքում՝ երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքները կապահովվեն բնակարաններով:

Лента

Рекомендуем посмотреть