44-օրյա պատերազմի քրգործով Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացվի 5-օրյա ժամկետում - RadioVan.fm

Онлайн

44-օրյա պատերազմի քրգործով Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացվի 5-օրյա ժամկետում

2022-04-27 20:43 , Право, 1333

44-օրյա պատերազմի քրգործով Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացվի 5-օրյա ժամկետում

Դատախազության շենքի մոտ երեկվանից հավաքված 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներին ՀՀ գլխավոր դատախազության՝ այսօր հրապարակված որոշմանը ծանոթացնելու համար նրանց հանդիպեցին դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ու 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազ Արմեն Մուրադյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հայտնեց, որ բավարարվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների՝ երեկ ստացված միջնորդությունը. քրգործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին) զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ:

Միաժամանակ նշվել էր, որ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:

Գոռ Աբրահամյանն այսօր զոհերի հարազատներին ասաց, որ այդ հարցով որոշումը կկայացվիօրվա ընթացքում:

Զոհվածների հարազատները պահանջեցին, որ որոշումը կայացվի ավելի կարճ ժամկետում, քանի որ իրենք ևսօր չեն կարող սպասել, սակայն ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հստակեցրեց, որ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով սահմանված է 5 օրյա ժամկետ՝ որ ավել, ոչ պակաս:

«Դուք ասում եք 5-օրյա ժամկետում, բայց մենք էլ ունենք ներքին համոզմունք, որ այդ 5 օրվա ընթացքում թիվ մեկ դավաճանը Հայաստանում չի լինելու: Դուք կարո՞ւմ եք երաշխիքներ տաք, որ 5 օր հետո Նիկոլ Փաշինյանը Հայաստանում է լինելու»,-արձագանքեց հարազատներից մեկը՝ Արսեն Ղուկասյանը:

Գլխավոր դատախազն ընդգծեց, որ իրենք առկա ընթացակարգերն են պահպանում:

«Ընթացակարգ ուր էր, որ մեր երեխեքին տանում կոտորում էիք»,-արձագանքեց Արսեն Ղուկասյանը:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ ինչպես ծնողները, այնպես էլ իրենք շահագրգռված են, որպեսզի պատերազմին առնչվող բոլոր գործերով իրավական գնահատականներ տրվեն և հանցագործություն կատարած անձինք, լիարժեք ապացույցների առկայության դեպքում, պատասխանատվության ենթարկվեն։

Հարուցված քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազ Արմեն Մուրադյանն էլ վստահեցրեր, որ դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի, քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կանոնակարգերով իրականացվում է նախաքաննություն։

«Բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում համապատասխան քրեադատավարական որոշում կկայացվի»,-ասաց նա՝ նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ չպատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կանչվե՞լ է հարցաքննության, թե ոչ:

Իսկ հարցին, թե Հակակոռուպցիոն կոմիտեն կկատարի՞ ՀՀ գլխավոր դատախազության ցուցումները, Մուրադյանը պատասխանեց․

«Ցուցումներ տալուց հետո քրեադատավարական օրենքով վարույթ իրականացնող քննիչը վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելու հնարավորություն ունի։ Ես չեմ կարող կանխատեսել՝ վերջինս իր այդ լիազորությունից օգտվելու է, թե ոչ»:

Лента

Рекомендуем посмотреть