ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության բաժանմունքներում են ու ուսումնասիրում են բռնության կոչեր պարունակող սոցցանցային գրառումները - RadioVan.fm

Онлайн

ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության բաժանմունքներում են ու ուսումնասիրում են բռնության կոչեր պարունակող սոցցանցային գրառումները

2022-04-27 16:09 , Право, 1556

ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության բաժանմունքներում են ու ուսումնասիրում են բռնության կոչեր պարունակող սոցցանցային գրառումները

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմից հայտնում են, որ շարունակում են իրականացնել մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ։

«Եվ այժմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվումեն Կենտրոնի, Մաշտոցի, Էրեբունու, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և Մալաթիա-Սեբաստիայի բաժիններում, որտեղ իրականացվում են համապատասխան գործողություններ:

ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է նաև բռնության կոչեր և ատելության խոսք պարունակող սոցիալական ցանցերի գրառումները և մամուլի հրապարակումները։

Ավելի ուշՄԻՊ աշխատակազմի կողմից մանրամասն կհրապարակվեն ամփոփած ողջ տվյալները»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть