Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի մայիսի 21-31-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայանալիք բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշումը կայացվել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի խորհրդի նիստում։
Ընդգծվում է, թե որոշումն ընդունվել է հաշվի առնելով մայիսին կայանալիք Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ընտրությունները, աշխարհի առաջնությանն ընդառաջ մարզիկների ուսումնամարզական հավաքներն ու ուսումնամարզական ծրագրերը, ինչպես նաև այլ կարևոր կետեր, որոնց մասին ադրբեջանական կողմը մանրամասներ չի հայտնում: