Պապիկյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները - RadioVan.fm

Онлайн

Պապիկյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները

2022-04-26 20:07 , Политика, 1016

Պապիկյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները

Այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:

Лента

Рекомендуем посмотреть