Որովայնի, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն․ 2-ամյա աղջիկը, որին մայրը նետել էր Դեբեդը, տեղափոխվել է Երևան - RadioVan.fm

Онлайн

Որովայնի, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն․ 2-ամյա աղջիկը, որին մայրը նետել էր Դեբեդը, տեղափոխվել է Երևան

2022-04-26 14:58 , Общество, 1661

Որովայնի, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն․ 2-ամյա աղջիկը, որին մայրը նետել էր Դեբեդը, տեղափոխվել է Երևան

Երեկ Դեբեդ գետն ընկած ու ծայրահեղ ծանր վիճակում Ալավերդու բժշկական կենտրոն (ԲԿ) տեղափոխված 2 տարեկան երեխային տեղափոխել են Երևան, վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ:

«Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ մանկահասակ երեխային 3-4 մետր բարձրությունից Դեբեդ գետն է գցել 30-ամյա մայրը, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ձերբակալվել է։

Лента

Рекомендуем посмотреть