«1915-ի իրադարձությունների մասին Բայդենի հայտարարությունները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն». Էրդողանը ԱՄՆ նախագահին խորհուրդ է տալիս «լավ սովորել պատմությունը» - RadioVan.fm

Онлайн

«1915-ի իրադարձությունների մասին Բայդենի հայտարարությունները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն». Էրդողանը ԱՄՆ նախագահին խորհուրդ է տալիս «լավ սովորել պատմությունը»

2022-04-25 21:38 , Политика, 1072

«1915-ի իրադարձությունների մասին Բայդենի հայտարարությունները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն». Էրդողանը ԱՄՆ նախագահին խորհուրդ է տալիս «լավ սովորել պատմությունը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները նշանակություն չունեն Անկարայի համար, և նրան խորհուրդէ տվել նախ «պատմությունը լավ սովորել»:

«1915 թվականին Օսմանյան պետությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները հակասում են պատմական իրողություններին, հիմնված են խեղաթյուրված ու ոչ հավաստի տեղեկությունների վրա և ոչ մի նշանակություն չունեն Անկարայի համար: Պարոն Բայդենը պետք է պատշաճ կերպով ուսումնասիրի և իմանա հայերի պատմությունը։ Մենք չենք կարող ներել նրան, որ չիմանալով այս պատմությունը, մարտահրավեր նետեց Թուրքիային»,-«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը՝ Թուրքիայի կառավարության նիստից հետո հղած հեռուստաուղերձում։

«Հայաստանի պահանջների վերաբերյալ հայտարարությունները, որոնք, եթե կարելի է ասել, ճանաչվել են տարբեր երկրների կառավարությունների և խորհրդարանների կողմից, մեզ համար որևէ ուժ չունեն»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք՝ Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարգանքի տուրք էր մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանված հայերի հիշատակին, ապրիլքսանչորսյան ուղերձում էլ, ինչպես և նախորդ տարի, օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականների և համայնքի առաջնորդների։ Այսպես սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշատակում ենք մեկևկես միլիոն հայերին, որոնք բնաջնջման արշավի ընթացքում տեղահանվել են, կոտորվել կամ մահվան երթի ուղարկվել, և սգում ենք այդքան շատ կյանքերի կորուստը:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին, մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն մնալ ատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր ձևերում։ Մենք հանձնառու ենք մնում աշխարհի վրա տևական սպիներ թողնող վայրագությունները բարձրաձայնելուն և կանգնեցնելուն։ Եվ, սգալով կորուստները Մեծ Եղեռնի ընթացքում, կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհը, որը մենք ցանկանում ենք մեր երեխաների համար»,-ուղերձում նշել էր Ամերիկայի նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть