Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը. «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տրանսպորտի, մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը, կմիանան մի շարք ռուսական ընկերություններ։ Հատուկ ուշադրություն կդարձվի պղնձամոլիբդենային հանքավայրերի զարգացմանը»,-ասել է Գոնչարը։