«Իջևանից մեկնարկել է քաղաքացիների երթը դեպի Երևան, նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից»․ Իշխան Սաղաթելյան - RadioVan.fm

Онлайн

«Իջևանից մեկնարկել է քաղաքացիների երթը դեպի Երևան, նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից»․ Իշխան Սաղաթելյան

2022-04-25 14:24 , Политика, 1560

«Իջևանից մեկնարկել է քաղաքացիների երթը դեպի Երևան, նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից»․ Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ Իջևանից մեկնարկել է քաղաքացիների երթը դեպի Երևան։

«Ինչո՞ւ հենց այստեղից։ Սա այն կետն է, որը Երևանը կապում է Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջանների հետ, գնում է դեպի Ղազախ ու Թբիլիսի։ Ցավոք սրտի, Հայաստանի ղեկին նստած են մարդիկ, որոնք ցանկություն ունեն իմ թիկունքում երևացող տարածքի մի զգալի մաս նվիրել Ադրբեջանին։ Ես պնդում եմ, կրկնում եմ՝ դա երբեք չի լինելու, մենք՝ ժողովուրդը, տավուշցին թույլ չի տալու»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց 44-օրյա պատերազմում կրտսեր որդուն՝ Աբգարին կորցրած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը Ասպրամ Կրպեյանի ևմի խումբ իջևանցիների շարժվում է դեպի Երևան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։

Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։

Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։

Ի գործ, սիրելիներ»։

Лента

Рекомендуем посмотреть