Ստեփանակերտի բնակչությանը մինչև ապրիլի 30-ը տարհանելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ Շտաբ - RadioVan.fm

Онлайн

Ստեփանակերտի բնակչությանը մինչև ապրիլի 30-ը տարհանելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ Շտաբ

2022-04-24 14:35 , Политика, 877

Ստեփանակերտի բնակչությանը մինչև ապրիլի 30-ը տարհանելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ ապատեղեկատվություն որակելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածված՝ Արցախի Հանրապետության կառավարության «որոշում»-ը, որի համաձայն, իբր, Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։

«Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть