Ազատության հրապարակում 5 օր հացադուլ արած երիտասարդները դադարեցնում են այն - RadioVan.fm

Онлайн

Ազատության հրապարակում 5 օր հացադուլ արած երիտասարդները դադարեցնում են այն

2022-04-22 21:35 , Общество, 1199

Ազատության հրապարակում 5 օր հացադուլ արած երիտասարդները դադարեցնում են այն

«Անկախության սերնդի ներկայացուցիչների ուշադրությունը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա սեւեռելու և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդման» նպատակով

Երեւանի Ազատության հրապարակում ապրիլի 18-ից անժամկետ հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դուրս են գալիս հացադուլից։ Այս մասին նրանք հայտարարել են Ազատության հրապարակում ելույթի ընթացքում։

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». տղաներն այս գաղափարի արտացոլմամբ երեկվանից ստորագրահավաք են նախաձեռնել, որին արդեն 2000-ից ավելի մարդ է միացել։

«2200 մարդ արձագանքեց մեր կոչին։ 2200 մարդ վերահաստատեց, որ նրանք կան և անտարբեր չեն։ Գալով Ազատության հրապարակ՝ ցույց տվեցին, որ մեր հացադուլը տեղին էր և ժամանակին։ Տեսնելով ստորագրած մարդկանց քանակը, տեսնելով այս հրապարակում կանգնած մարդկանց, ես և Արթուրը համարում ենք հացադուլի նպատակը, այն է ՝ արթնացնել անկախության սերնդի ներկայացուցիչներին, այս փուլում կատարված։ Սակայն մենք գիտենք, որ նրանք շատ են, քան այստեղ հավաքվածները։ Մենք պետք է հանդիպենք և խոսենք նաև նրանց հետ։ Այսպիսով, ես և Արթուրը որոշել ենք, որ մեր խոսքը չպետք է սահմանափակված լինի այստեղ նստելով, այլ պետք է դիվերսիֆիկացվի»,-ասել է Նվեր Կիրակոսյանը՝ հայտարարելով հացադուլը դադարեցնելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть