Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ԱՀ ԱԳՆ) ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչը, նշում է, իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։
«Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։
Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը»,-ասված է Արցախի արտգործնախարարության հայտարարությունում։