«Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղյան կարգավորման ոչ մի նախագիծ, ուշադրություն դարձրեք՝ ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի: Կրկնում եմ՝ ոչ մի անգամ նման նախագիծ կամ նույնիսկ սևագիր չի եղել: Նկատի ունեմ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո»,-ՀՀ կառավարության այսօրվա նիստում, նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իր ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում է Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պետք հանձնվի Ադրբեջանին:
Մանրամասները՝ տեսանյութում։