«Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդրի կարգավորմանն առնչվող իմ մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ եմ պահել Լեռնային Ղարաբաղի նախագահին: Այս գործելակերպը նորություն չէ, և այսպես վարվել եմ միշտ՝ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից, քննարկումներից հետո: Եվ Արցախի նախագահն էլ իր հերթին այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին: Այս գործելակերպը շարունակվելու է միշտ»,-ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախքան օրակարգային հարցերին անդրադառնալն ամփոփելով Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) կատարած պաշտոնական այցը։
Նա նաև ընդգծեց, որ բանակցությունների ամեն փուլից հետո մանրամասն տեղեկությունները կիսում է հայաստանյան իշխանական, քաղաքական ամենատարբեր շրջանակների հետ։
«Մշտապես պատրաստակամություն եմ ցուցաբերել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ըննդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից թերևս հասկանալի պատճառներով: Որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և այդ լեգենդները դնեն իրենց գործունեության հիմքում»,-ընդգծեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։