ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքների ընթացքը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքների ընթացքը

2022-04-22 15:13 , Политика, 875

ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքների ընթացքը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ կարևորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման երաշխիք:

Նշվում է, որ քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր:

Лента

Рекомендуем посмотреть