Այսօր՝ ապրիլի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է բռնազավթված հայոց բերդաքաղաք Շուշի, ծանոթացել Ահմեդբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու և դրա թունելների շինարարության ընթացքին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը նաև ծանոթացել է Շուշիի վարչական շենքի հիմնանորոգման և նիստերի դահլիճի կառուցման աշխատանքներին։
Նշենք՝ Ահմեդբեյլի-Վարանդա- Շուշի ավտոմայրուղու շինարարությունն իրականացնում է թուրքական «KOLIN Insaat, Turizm Sanayi ve Ticaret» ընկերությունը, որը նաև Արցախի գրավյալ մյուս տարածքներում ենթակառուցվածքային նախագծեր է իրականացնում։