Armed բջջային հավելվածում քաղաքացին կարող է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը - RadioVan.fm

Онлайн

Armed բջջային հավելվածում քաղաքացին կարող է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը

2022-04-21 15:54 , Общество, 960

Armed բջջային հավելվածում քաղաքացին կարող է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Armed eHealth» բջջային հավելվածում քաղաքացին կարող է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը:

Մուտք գործելով «Իմ այցերը» բաժինը քաղաքացին կարող է տեսնել, թե պետպատվերի կամ սոցիալական փաթեթի շրջանակում ո՞ր բուժհաստատությունում, ե՞րբ և կոնկրետ ո՞ր բժշկի մոտ ինչպիսի՞ ծառայություն է ստացել, ինչպես նաև՝ պետության կամ ապահովագրական ընկերությունների կողմից դրա համար որքան է վճարվել:

«Հնարավոր կլինի տեսնել նաև պետպատվերից և սոցիալական փաթեթից դուրս՝ քաղաքացու կողմից վճարված այցերը։ Տեղեկությունը հասանելի է լինելու բացառապես այցը կատարած և բուժծառայությունը ստացած անձին: Հավելված մուտք գործելիս անձն անցնելու է լրացուցիչ նույնականացում՝ արդեն դեմքի ճանաչողության միջոցով, որից հետո կթույլատրվի նրան մուտք գործել «Իմ այցերը» բաժին: Այս գործընթացի նպատակներից մեկը բազաների ճշգրտումն է: Կարևոր է, որ անձն իր անվան տակ ունենա միայն ճշգրիտ տեղեկություն, քանի որ սխալ այցերի մասին տեղեկությունը կարող է հետագա առողջական խնդիրների դեպքում անձին բուժող բժշկի համար ապակողմնորոշիչ նշանակություն ունենալ: Քաղաքացին հնարավորություն կունենա տեղեկանալ, թե ինչ այցեր է կատարել և ստուգել դրանց իսկությունը: Իրականությանը չհամապատասխանող դեպքեր հայտնաբերելու պարագայում օգտվողը կարող է խնդրի մասին հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն»,-ասված է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть