Այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև բազմաբևեռ գործակցությունը և հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:
«Կողմերը փաստել են Հայաստանի և Հորդանանի միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ շեշտադրելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:
Անդրադառնալով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը՝ Ազգային ժողովի նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակից:
Հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական և խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանների միջև գործընկերության հեռանկարները»,-ասված է հաղորդագրությունում: