Միրզոյանը Չինաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման՝ հայկական կողմի դիրքորոշումը - RadioVan.fm

Онлайн

Միրզոյանը Չինաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման՝ հայկական կողմի դիրքորոշումը

2022-04-20 19:37 , Политика, 1047

Միրզոյանը Չինաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման՝ հայկական կողմի դիրքորոշումը

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հայաստանի Հանրապետության (ՀՀ) արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յիի հետ:

ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և զարգացման համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ուղղություններով: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել վճռականորեն սերտացնել և խորացնել հայ-չինական հարաբերությունները:

«Կարևորվել է տնտեսական համագործակցության բնագավառում առկա մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը:

Ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով բանակցությունների նշանակությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Երկուստեք կարևորվել է միջազգայնորեն ընդունված առկա բանակցային ձևաչափի կենսունակությունը և խաղաղության գործընթացի առաջմղումը:

Զրուցակիցները մտքեր են նաև փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,-ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть