Հայաստանում 2019 թվականի երկրորդ կեսից մեկնարկած անպտղության բուժման և հաղթահարման պետական ծրագրի շրջանակներում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 21 երեխա, որից 6-ը՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում։
Առողջապահության նախարարության հրապարակած ինֆոգրաֆիկայից պարզ է դառնում, որ առկա է 274 շահառու, 56 հղիություն։
Հավելենք՝ այս տարեսկզբին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծ, ըստ որի ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների այն ծնողներն, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ, պետության կողմից փոխհատուցում կստանան նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր և դոնորի (դոնորների) ծառայություններից օգտվելու համար։ Նախկին կարգավորումներով՝ զոհված կամ մահացած զինծառայողների ծնողներին տրվում էր հնարավորություն՝ օգտվելու անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության հնարավորությունից, որը, սակայն, վերոնշյալ ծառայությունների համար նախատեսված ծախսերը չէր ներառում։