«Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Գարուի համերգն արդեն իսկ անշլագով է սկսվում, տոմսերն համարյա սպառված են։
Հ.Գ. Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի հայաստանյան համերգների մասին»,-գրառումը եզրափակել է Քերոբյանը։
Նշենք՝ կանադացի հանրահայտ երգիչ Գառուի համերգը կայանալու է ապրիլի 21-ին և 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Համերգը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում ու նվիրված է Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության տասնամյակին։