Պուտինի հետ վերջնական համաձայնության ենք եկել կարևոր հարցերի, այդ թվում՝ Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացների շուրջ․ Փաշինյանը՝ Վոլոդինին - RadioVan.fm

Онлайн

Պուտինի հետ վերջնական համաձայնության ենք եկել կարևոր հարցերի, այդ թվում՝ Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացների շուրջ․ Փաշինյանը՝ Վոլոդինին

2022-04-20 14:23 , Политика, 1062

Պուտինի հետ վերջնական համաձայնության ենք եկել կարևոր հարցերի, այդ թվում՝ Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացների շուրջ․ Փաշինյանը՝ Վոլոդինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետական Դումա՝ հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը:

«Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն»,-նշել է Վոլոդինը՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է:

Պետդումայի նախագահը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ևս առկա է սերտ երկխոսություն:

Պարոն Վոլոդինի խոսքով՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը կապերն էլ ավելի զարգացնելու լավ հնարավորություն է տալիս:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ նման շփումները նոր ազդակ են հաղորդում միջպետական հարաբերություններին ու համագործակցությանը: ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը:

«Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ:

Лента

Рекомендуем посмотреть