Շարունակվում է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ):
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 20-ի առավոտյան, Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել:
Նշվում է, որ վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարական պատվիրակության անդամները:
Պաշտոնական արարողությանը հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել պատվո պահակախմբի քայլերթը: