Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քաղաքապետի ապրիլի 12-ի՝ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն, 2022թ. ապրիլի 24-ին` Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը, ժամը 08:30-ից 22:00-ն կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևյալ երթուղիներով.
հ.1 երթուղի-«Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ-Արգիշտիի-Իտալիայի-Խորենացու-Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան,
հետադարձը՝ Ագաթանգեղոսի-Գր.Լուսավորչի-Արգիշտիի փողոցներ-Հաղթանակի կամուրջ-Աթենքի փող.-«Հրազդան» մարզադաշտ,
հ.2 երթուղի-«Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճ.-Լենինգրադյան-Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան,
հետադարձը՝ նույն ուղեգծով: