Գրիգորյանն ու Օվերչուկը Մոսկվայում անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնմանը - RadioVan.fm

Онлайн

Գրիգորյանն ու Օվերչուկը Մոսկվայում անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնմանը

2022-04-20 15:15 , Политика, 1053

Գրիգորյանն ու Օվերչուկը Մոսկվայում անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնմանը

Երեկ՝ ապրիլի 19-ին, Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:

Հիշեցնենք՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հետ նախագահում է 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյանի-Պուտին-Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության համաձայն տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը։

Հայտարարվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Հայաստան-Ադրբեջան երկաթուղու՝ Մեղրիի հատվածի դաշտային աշխատանքները մեկնարկել են։

Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո: Հայաստանի տարածքում այս հարցերը կարգավորվելու են Հայաստանի օրենսդրությամբ:

Лента

Рекомендуем посмотреть